Քաղաքապետարանի աղբատարները «կորտեժով» ուղևորվում են «ընկերոջ» լցակայան 

Քաղաքապետարանի աղբատարները «կորտեժով» ուղևորվում են «ընկերոջ» լցակայան 

Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի աղբատարները, պարզվում է, դիզվառելիքի լիցքավորման մշտական կետ ունեն։

Քաղաքապետարանի աղբատարներին դիզելային վառելիքով ապահովելու մրցույթը շահել է «CPS» ընկերությունը, սակայն մեքենաները հիմնականում լիցքավորվում են «CPS»-ի՝ օդանավակայանի ճանապարհին գտնվող բենզալցակայանից, քանի որ վերջինս պատկանում է աղբահանության հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի ընկերոջը։

Մենք տեսանյութ ենք ստացել, որում հստակ երևում է, թե ինչպես են աղբատար մեքենաները «կորտեժով» ուղևորվում դեպի վերը նշված բենզալցակայան։ Բացի այս, տեղեկություն ենք ստացել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հստակ կարգադրել է, որ քաղաքում լցված աղբամանները չպետք է լինեն, ուստի աղբատարները օրը մի քանի անգամ ուղևորվում են աղբավայր, ապա գալիս նույն բենզալցակայանը և ժամերով խցանումներ ստեղծում։

Մեզ հետ զրույցում աղբահանության հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը հերքեց, որ բենզալցակայանը իր ընկերոջն է պատկանում՝ «ես նման ընկեր չունեմ, դա «CPS»-ի կալոնկան ա, մրցույթը հաղթել են իրենք, դիզելը տրամադրում են իրենք, ես ոչ մի բենզալցակայանում ընկեր չունեմ»։ Հացրինք, իսկ ինչո՞ւ են նույն կետից լիցքավորցում մեքենաները․

«Ինչի նույն կետից, տարբեր տեղերից, մենք շատ մեքենա ունենք»,- պատասխանեց Գրիգորյանը։