Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով նոր վարակման 537 նոր դեպք։ Մեկ օրում մահացել է եւս յոթ վիրուսակիր։ Մեկ օրվա կտրվածքով առողջացածների թիվը կազմում է 453 պացիենտ։ Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Ադրբեջանում կազմում է 21 374 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը կազմում է 265 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 12 635 է։ 8474 պացիենտ շարունակում է ստացիոնար բուժումը։ Ադրբեջանում ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 530 հազար թեստավորում։ Մեկ օրում կատարված թեստավորումների թիվը ավելի քան 7100 է։