Ըստ լուրերի՝ երեխաներին առաջարկում են թմրամիջոցներ պարունակող կոնֆետներ

Ըստ լուրերի՝ երեխաներին առաջարկում են թմրամիջոցներ պարունակող կոնֆետներ

ԲԺիշկ- վիրաբուժ, «Երկիր Ծիրանի»-ի նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրում է՝

«Սիրելի ծնողներ,

Ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։ Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի»։