Թրամփի համար «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը ժամանակի անիմաստ կորուստ է եղել

Թրամփի համար «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը ժամանակի անիմաստ կորուստ է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ հանգստյան օրերին ֆրանսիական Բիրարիթցում տեղի ունեցած «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը ժամանակի անիմաստ կորուստ է որակել։

Այս մասին հայտնում է CNN-ը, նշելով, որ այդ մասին նա նույնիսկ պարզ արտահայտվել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի եւ Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի հետ զրույցների ընթացքում։

Հատկապես Թրամփի համար վերապահելի են եղել բնապահպանական հարցերը։ Նա ասել է, որ ինքն ավելի մեծ հաճույքով կքննարկեր ԱՄՆ ներքին կյանքի կամ համաշխարհային տնտեսությանն առնչվող հարցեր, քան թե կզբաղվեր բնապահպանական հացեր քննարկելով։ Նա նույնիսկ իր աշխատակազմի հետ առօրյա աշխատանքը ավելի բարձր է գնահատել, քան «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը։