COVID-19-ից մեկ օրում 628 մարդ է մահացել Ուկրաինայում

COVID-19-ից մեկ օրում 628 մարդ է մահացել Ուկրաինայում

Ուկրաինայում վերջին մեկ օրում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվել է 16 943 մարդ։ Ընդ որում, նոր վարակվածներից 1451-ը երեխա է, 304-ը՝ բուժաշխատող։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։ Մեկ օրում հոսպիտալացվել է 3 404 մարդ։ Մեկ օրում մահացել է 628 պացիենտ, առողջացել է 26 811 պացիենտ։

Իրականացվել է 102 899 թեստավորում մեկ օրվա ընթացքում։ Համավարակի սկզբից ի վեր, վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 3,38 միլիոն մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2,85 միլիոն մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 83 541 մարդ։