Ժորժինիոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Բավարիան» եւ «ՊՍԺ»-ն

Ժորժինիոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Բավարիան» եւ «ՊՍԺ»-ն

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյի հանդեպ բավական ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում փարիզյան «ՊՍԺ»-ն եւ մյունխենյան «Բավարիան», եւ սեզոնի ավարտից հետո վերջինս հնարավոր է տեղափոխվի այլ ակումբ։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։

Իտալիայի հավաքականի քսանութամյա մարզիկը միաժամանակ նաեւ հանդիսանում է տրանսֆերային գլխավոր նպատակը թուրինյան «Յուվենտուսի» համար։ Մաուրիսիո Սարրին Ժորժինիոյի ուժերին ծանոթ է դեռ «Նապոլիից» եւ «Սթեմֆորդ Բրիջից»։ Անգլիացիները կարծես թե չեն ցանկանում վաճառել Ժորժինիոյին, սակայն իտալացիները կարող են փոխանակում առաջարկել Միրալեմ Պյանիչի հետ։ Հայտնի է, որ համապատասխան բանակցություններն արդեն ընթանում են։