Կադրային փոփոխություններ Հ1-ում. «Ազատության» լրագրողները տեղափոխվում են Հանրային

Կադրային փոփոխություններ Հ1-ում. «Ազատության» լրագրողները տեղափոխվում են Հանրային

Որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է սկսել։ 

Ինքը՝ Ղազարյանը, չէր ցանկացել մեզ մանրամասներ ներկայացնել։

Քիչ առաջ Հ1-ի մեկնաբաններից Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ավարտել է աշխատանքը Հ1-ում։

Մենք տեղեկացանք, որ Հ1-ի լրատվականում աշխատանքի են անցել նոր իշխանությունների սիրելի  «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Տաթեւ Դանիելյանն ու Անուշ Մուրադյանը։ 

Դանիելյանը, ըստ մեր տեղեկությունների, եթերում է լինելու Աբրահամ Գասպարյանի հետ։