Դատախազությունը չի մասնակցել Քոչարյանին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու հարցի քննարկմանը

Դատախազությունը չի մասնակցել Քոչարյանին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու հարցի քննարկմանը

Դատախազությունը չի մասնակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու հարցի քննարկմանը: Այս մասին դատական նիստում հայտնեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Նա վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել.

«Ոչ ոք ինձ չի խնդրել այդ մասին եւ չի հրամայել: Ինչպես է նա մեկնել եւ վերադարձել, քննարկմանը դատախազությունը չի մասնակցել»։