Հակամարտության վտանգ կա. Լավրովը նախազգուշացնում է
Ռազմական դաշինքների ստեղծման ցանկացած գաղափար իր մեջ պարունակում է կոնֆլիկտի վտանգ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ասիայում ՆԱՏՕ-ի անալոգը ստեղծելու՝ Ճապոնիայի առաջարկը:
Նրա խոսքով, Ասիայում ռազմական դաշինքներ ստեղծելու ցանկացած գաղափար իր մեջ պարունակում է հակամարտության վտանգ, որը կարող է թեժ փուլի վերածվել։
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան դիտարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմականացման ռիսկերը։
Ըստ նրա, Արևմուտքը ձգտում է ԱՍԵԱՆ-ի գործունեությունն ուղղել Ռուսաստանի և Չինաստանի շահերի դեմ։
Կարծիքներ