Կլիմայի փոփոխությունների հարցերով դեպարտամենտը լուծարում են

Կլիմայի փոփոխությունների հարցերով դեպարտամենտը լուծարում են

ԱՄՆ Պետդեպարտամենտում լուծարում են կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցերով բանակցությունների համակարգումն իրականացնող դեպարտամենտը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն հրապարակման, այդ դեպարտամենտի աշխատակիցներին որոշումը փոխանցվել է նախօրեի երեկոյան։ Ընդ որում, դեռեւս  պարզ չէ, թե այդ բաժինը, որը կոչվում է Գլոբալ փոփոխությունների հարցերով զբաղվող բյուրո, երբվանից է դադարեցնելու իր գործունեությունը։ Պետդեպի խոսնակը հաստատել է, որ վերոնշյալ դեպարտամենտը լուծարվում է՝ համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի՝  կլիմայի փոփոխություններով միջազգային կառույցներում ԱՄՆ մասնակցության դադարեցման մասին որոշման։ Այս որոշումը փորձագետները խիստ քննադատության են ենթարկել՝ համարելով, որ նման դեպարտամենտի լուծարումը կատարվում է ամենից անհարմար ժամանակ, երբ օրվա հրամայական է դարձել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարն ու այդ օրակարգով միջազգային գործակցությունը։