Ո՞վ է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետը

Ո՞վ է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր պետը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել Գլխավոր շտաբի պետ Անատոլի Բարգիլևիչին աշխատանքից ազատելու և Անդրեյ Գնատովին այդ պաշտոնում նշանակելու մասին։

Մինչև այս Գնատովը զբաղեցնում էր Ուկրաինայի զինված ուժերի ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։

«Այսօր, իմ առաջարկով, Ուկրաինայի նախագահը գեներալ-մայոր Անդրեյ Վիկտորովիչ Գնատովին նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ 

Նա ունի ավելի քան 27 տարվա ռազմական փորձ՝ ղեկավարելով ծովային բրիգադը, «Արևելք» օպերատիվ հրամանատարության զորքերը և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերը։ 

Մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Անատոլի Վլադիսլավովիչ Բարգիլևիչը նշանակվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչ»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։