Ի՞նչ են 12 ժամ բանակցել ռուսներն ու ամերիկացիները. Սպիտակ տան արձագանքը

Ի՞նչ են 12 ժամ բանակցել ռուսներն ու ամերիկացիները. Սպիտակ տան արձագանքը

ԱՄՆ-ն և Ուկրաինան Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բացառել Սև ծովում առևտրային նավերի դեմ ուժի կիրառումը և ապահովել անվտանգ նավագնացություն: Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Նշվում է, որ Վաշինգտոնն ու Կիևը պայմանավորվել են մշակել ռուսաստանյան և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներն արգելելու մեխանիզմ:

Կողմերը պայմանավորվել են տևական և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ շարունակել աշխատանքները:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դյուրացնել Ռուսաստանի ընդլայնված մուտքը նավահանգիստներ և վճարային համակարգեր պարարտանյութերի և սննդամթերքի արտահանման համար, ինչպես նաև նվազեցնել ծովային ապահովագրության ծախսերը։ Մարտի 24-ին Էր Ռիադում տեղի են ունեցել ռուս–ամերիկյան բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ։