Փաշինյանը գոհ է ՊՊԾ-ի արած գործից

Փաշինյանը գոհ է ՊՊԾ-ի արած գործից

Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը շնորհավորել է Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներին տոնական օրվա կապակցությամբ և նշել, որ ՊՊԾ-ն իրականացնում է առանձնահատուկ գործառույթներ, որոնք չափազանց կարևոր են պետության բնականոն գործունեության համար: