Թրամփի պարտությունը երջանիկ իրադարձություն է Եվրոպայի համար․ Ֆրանկ-ՎալտերՇտայնմայեր

Թրամփի պարտությունը երջանիկ իրադարձություն է Եվրոպայի համար․ Ֆրանկ-ՎալտերՇտայնմայեր

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պարտությունը ԱՄՆ նախագահական 2020 թվականի ընտրություններին կարելի է համարել երջանիկ իրադարձություն Եվրոպայի համար։

«Կարծում եմ, որ այդ օրը երջանիկ իրադարձություն էր Եվրոպայի համար։ Հիմա կարելի է դադարեցնել միջազգային կառույցների թուլացման գործընթացն ու մուլտիլատերալիզմը։ Մենք կարող ենք կրկին ամերիկացիների հետ խոսել այնպես, որ տարակարծությունները չբաժանեն մեզ։ Դա չափազանց մեծ բան է, եթե հաշվի առնենք, թե ինչի միջով ենք անցել»,- ասել է Գերմանիայի նախագահը Die Zeit. պարբերականին տված հարցազրույցում։