Հասարակություն

Այսուհետ դեղատոմսով դեղերը կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով

Այսուհետ դեղատոմսով դեղերը կտրամադրվեն էլեկտրոնային տարբերակով

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադարձել է 2024թ-․ին էլեկտրոնային դեղատոմսերի գործարկմանը։ Հարցին, թե մարդիկ, ովքեր չունեն սմարթֆոններ, էլեկտրոնային համակարգից օգտվել չգիտեն, օրինակ՝ տարեց մարդիկ, ինչպե՞ս են դեղատոմս ստանալու։

«2023 թվականին միայն պետական կենտրոնացված գնումներով դեղերն են անցել ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով դեղատոմսերի։ Այս տարի՝ 2024 թվ․-ին գործընթացը կշարունակվի և, այո, տարվա ընթացքում մենք ընդհանրապես թղթային դեղատոմսերի շրջանակից դուրս կգանք։ Քաղաքացու էլեկտրոնային գործիքների հասանելիության որևէ խնդիր չկա, բժիշկը էլեկտրոնային ձևաչափով դուրս է գրում դեղատոմս, դեղատները միացած են համակարգին, քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով մոտենում է դեղատանը, ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը և արդեն դեղատունը հասանելիություն է ստանում էլեկտրոնային դեղատոմսին և բաց է թողնում դեղը: Այստեղ արդեն քաղաքացին հավելյալ գործողություններ անելու կարիք չի ունենում, հիմա փորձարարական ձևով դուրս են գրվում դեղատոմսերը, մի քանի ամսվա ընթացքում ամփոփելով և վստահ լինելով, որ գործընթացը լրիվ հստակ է աշխատում` տարվա կեսից կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի»,- պատասխանեց նախարարը։  

Դեղատոմսով դուրս գրվող դեղերն առանց անձը հաստատող փաստաթղթի չեն տրամադրվի։

«Մեր բժշկական կենտրոները աշխատել են օֆերտայի սկզբունքով և շատ հստակ են պայմանները, այստեղ մի հանգամանք պետք է հաշվի առնենք, որ բյուջեի տրամաբանությունը այսպիսին էր` որ մենք ունենք ծրագրեր, ամեն ծրագիր ունի որոշակի ֆինանսկան շրջանակ, այդ շրջանակը բաժանվում էր բժշկական կենտրոնների կարողությունների և փաստական կատարողականի հիման վրա և դառնում էր ամեն բժշկական կենտրոնի շրջանակ, մենք կարծես՝ այս շրջանակը այևս չունենք, կոնկրետ բժշկական կենտրոնի համար սահմանաչափերը չունենք, բայց ունենք ծրագրի շրջանակներում սահմանաչափեր»,- հավելեց Ավանեսյանը։ 

«Նախարարության մոնիտորինգի արդյունքում, ամեն ամսվա տվյալները պետք է ամփոփվեն և հասկացվի ծրագրի շրջանակներում ինչպիսի կատարողական ունենք, որ արդյոք այս կատարողականը համահու՞նչ է բյուջետային միջոցներին, թե՞ ավել է, եթե ավել է, ինչու՞ է ավել և ինչքանո՞վ է ավել։ Համապատասխան դրան հերթագրումները կիրականացվեն, ընդհանուր ծրագրի շրջանակներում։ Մեխանիզմը ձևավորված է և բժշկական կենտրոնները տեղեկացված են, հաջորդիվ էլ հանդիպումներ լինելու են, որպեսզի իմանան` ինչպես են աշխատելու»,- եզրափակեց տիկին Ավանեսյանը։

Մարինե Դվոյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image