Մայիսի 14-ից հետո գյուղացուն խաբելը հեշտ չի լինելու

Մայիսի 14-ից հետո գյուղացուն խաբելը հեշտ չի լինելու

Նիկոլ Փաշինյանը գուցե վիրուսի մեջք կոտրելու մի քանի փորձ էլ շարունակի անել, բայց գուղատնտեսության մեջքն արդեն կոտրվել է: Գյուղատնտեսության եռուն շրջանն է, իսկ պարետը որոշել է, որ բոլորը պետք է տանը մնան, քննարկվում է սահմանափակումները մինչև մայիսի 14-ը ձգելու հարցը: Որևէ տեխնիկա չի աշխատում, դաշտավարության եռուն շրջանում մարդկանց սպառնում են ակտերով: Առանց հասկանալու, որ գյուղատնտեսությունը չի կարող սպասել, մարդիկ պետք է տեղից տեղ շարժվեն, մեխանիզացիան համայնքից համայնք գնա, որ կարողանան վար ու ցանքս անել: Ի վերջո այս համատարած անգրագիտության և անտեղյակության արդյունքում տուժող գյուղացուն ո՞վ պետք է օգնության ձեռք մեկնի:

Գյուղնախարությունը փակեցին՝ առանց հասկանալու, որ Հայաստանի տնտեսության համար կարևոր դերակատարում ունեցող օղակը չէր կարելի օպտիմալացնել: Կիսամեռ վարչությունում էլ, հավանաբար, որևէ մասնագետ չի մնացել, ով կարող է պարետին հասկացնել, որ գյուղատնտեսությունը չի սպասի ժամկետները երկարացնելուն: Գյուղացուն տանը մնալու սպառնալիքով ժողովրդին սովի կմատնեն, իսկ մայիսի 14-ից հետո սուտ պատասխան տալը շատ դժվար է լինելու, քանի որ հավաքվող հարկերը ընդամենը ինքնապարգևատրման գործընթացին են բավարարելու, հողի մշակին՝ վնասի փոխհատուցման համար կրկին ասելու եք, որ ավելի շատ միլիարդներ են պետք, իսկ ճգնաժամն այդ հնարավորությունը չի տալիս: Ժամանակն է լսելու մարդկանց հորդորները, ուշքի գալու, գործելու ոչ թե պահի ազդեցության տակ ու անտեղյակ կադրերով, այլ ճգնաժամային իրավիճակում գործելու ունակ մասանագետների խորհուրդներով, ովքեր կարող են հուշել քայլարածներին՝ երկարաժամկետ ծրագրեր մշակելու, գործելու համակարգված և ճշգրիտ հաշվարկներով:

Նարեկ Դաջունց, Սյունիք