50 օր է դու ի՞նչ ես արել. ծնողները՝ Սարգսյանին(Շիշ բռնող)

50 օր է դու ի՞նչ ես արել. ծնողները՝ Սարգսյանին(Շիշ բռնող)

«1000-ից ավելի կորած կա, պետք է դուք 10000-ից ավել մենակ աշխատող դնեք, որ ամեն մի երեխու հարցով հանգամանալից զբաղվեն, գտնենք էդ երեխեքին»։

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ, դիմելով այստեղ եկած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին(Շիշ բռնող), ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

«50 օր է արդեն, 50 օր է դու ի՞նչ ես արել օրինակ, մի հատ ասա հասկանանք։ Հիմա եկել մեզ ասում ես՝ վարչապետը ուզում է ձեզ հերթով տեսնել, մեզ ոնց տեսնի հերթով, ի՞նչ է մեկի հերթը շուտ գա, մեկինը՝ ու՞շ։ Կամ ո՞նց կարելի է էս առաջարկը 40 օր հետո անել, բա էն ժամանակ ի՞նչ էիք անում »,- ասաց ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները շուրջ 7 ժամ է գտնվում են այստեղ, սկզբում պահանջում էին հանդիպում Դավիթ Տոնոյանի և նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, բայց հետո իրենց փոխանցել էին, որ կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է նաեւ անհետ զինծառայողների հարցը, ինչից հետո պետք է խորհրդակցության մասնակիցներից մի քանիսը գային ՊՆ շենքի մոտ և մանրամասներ ներկայացնեին հանդիպումից։

Հանդիպումն, ըստ ամենայնի, արդեն կայացել է և ծնողների հետ հանդիպելու են եկել պատգամավոր Հայկ Սարգսյանը, նրա եղբայր Նաիրի Սարգսյանը, որը վարչապետի օգնականն է: