Ցուկերբերգը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի հիմնադրամին
Meta ընկերությունը, որը ղեկավարում է Մարկ Ցուկերբերգը, մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հիմնադրամին։ Այս մասին հայտնում է The Wall Street Jornal պարբերականը։ Այս կերպ, համաձայն պարբերականի, Ցուկերբերգը փորձում է հարաբերություններ բարելավել Թրամփի հետ, ով իր «Փրկել Ամերիկան» գրքում մեղադրել է վերջինիս այն բանում, որ մասնակցել է իր դեմ 20 թվականին նյութված դավադրությանը եւ սպառնացել է նրան ցմահ բանտարկության դատապարտել տալ, եթե միջամտի 24 թվականի ընտրություններին էլ։
Պարբերականը նշում է, որ Meta-ի ղեկավարները սկսել են առաջին շփումներն ունենալ Թրամփի ապագա վարչակազմի ղեկավար Սյուզան Վայլսի եւ ապագա Պետքարտուղար Մարկո Ռոբիոյի, ինչպես նաեւ այլ անձանց հետ, ովքեր հունվարի քսանից հետո Թրամփի վարչակազմում բարձր պաշտոններ են զբաղեցնելու։ The New York Times-ն էլ գրում է, որ Ցուկերբերգը վերջին 18 ամիսների ընթացքում փորձում է հարաբերություններ հարթեցնել Թրամփի հետ, որպեսզի վերջինիս իշխանության գալուց հետո Meta-ի հանդեպ նախագահական վարչակազմից հարձակումներ չլինեն։
Կարծիքներ