Չբացահայտված Նիցշեն․ ես ատում եմ մարդկանց, որոնք ներել չգիտեն

Չբացահայտված Նիցշեն․ ես ատում եմ մարդկանց, որոնք ներել չգիտեն

• Երբեմն մարդիկ չեն ուզում ճշմարտությունը լսել, քանի չեն ցանկանում, որ իրենց պատրանքները փլուզվեն:
•  Ամուսնությունը դժբախտացնում է ոչ թե սիրո, այլ` ընկերության պակասը:
• Ամուսնությունը հորինված է միջակ մարդկանց համար, որոնք անտաղանդ են ինչպես մեծ սիրո, այնպես էլ մեծ ընկերության մեջ, ասել է թե` հորինված է մեծամասնության համար, ինչպես նաեւ` այն հազվագյուտ մարդկանց համար, որոնք ունակ են թե՛ սիրելու, թե՛ ընկերություն անելու:
• Մահը բավականին մոտ է, որպեսզի հնարավոր լինի չվախենալ կյանքից:
• Ով իր մեջ քաոս չունի, երբեք չի կարող աստղ ծնել:
• Առանց երաժշտության կյանքը մոլորություն կլիներ:
• Ովքեր պարում էին, խենթ էին թվում նրանց, ովքեր չէին կարողանում երաժշտությունը լսել:
• Մարդն ամենադաժան կենդանին է:
• Մարդը որքան շատ է լռում, այնքան ավելի ողջամիտ է խոսում:
• Եթե որոշել եք գործել, փակե՛ք կասկածանքների դռները:
• Երկար ու մեծ տառապանքները մարդու մեջ դաստիարակում են բռնակալի:
• Սա փորձառություն է: Այժմ դու գիտես` ինչպես է պետք եւ ինչպես` ոչ: Դու գնում ես դեպի նպատակդ: Հիշի՛ր` միանգամից ոչինչ չի լինում:
• Ով պայքարում է հրեշների դեմ, նա պետք է զգուշանա, որպեսզի ինքը հրեշ չդառնա: Իսկ երբ դու երկար նայում ես անդունդի մեջ, ապա անդունդը նույնպես քո մեջ է նայում:
• Մարդն ընդմիշտ շղթայված է անցյալին. որքան էլ հեռու ու արագ նա վազի, շղթան վազում է նրան զուգընթաց:
• Ըստ էության` կրոնի եւ իրական գիտության միջեւ չկա ո՛չ կապ, ո՛չ ընկերություն, ո՛չ թշնամանք. նրանք տարբեր բեւեռներում են:
• Աստված մահացել է, հիմա մենք ուզում ենք, որ ապրի գերմարդը:
• Երկինքներում բոլոր հետաքրքիր մարդիկ բացակայում են:
• Ազատ միտքը պահանջում է հիմնավորումներ, մնացածները` միայն հավատ:
• Մարդը մոռանում է իր մեղքը, երբ խոստովանում է այն որեւէ մեկին, սակայն վերջինս երբեք այն չի մոռանում:
• Յուրաքանչյուր խորը ուղեղ կարիք ունի դիմակի, ավելին` յուրաքանչյուր խորը ուղեղի շուրջ աստիճանաբար դիմակներ են աճում:
• Ի վերջո` ոչ ոք չի կարող առարկաներից, այդ թվում` գրքերից, իմանալ ավելին, քան ինքն արդեն գիտի:
• Ես ատում եմ մարդկանց, որոնք ներել չգիտեն:
• Խիղճս երբեւէ տանջե՞լ է ինձ… հիշողությունս այդ հարցում լռում է:
• Ինքն իրեն բացահայտածն իր դահիճն է:
• Ամբողջ աշխարհը հավատում է դրան, իսկ ինչի՛ն չի հավատում ամբողջ աշխարհը:
• Երկրագունդը կեղեւապատ է, եւ այդ կեղեւը պատված է հիվանդություններով: Այդ հիվանդություններից մեկը կոչվում է, օրինակ, «մարդ»:
• Հրամայական բնույթով մարդիկ կհրամայեն նույնիսկ իրենց Աստծուն, ինչքան էլ իրենց թվա, թե ծառայում են Նրան:
• Մարդու հետ տեղի է ունենում այն, ինչ ծառի հետ: Ինչքան շատ է նա դեպի վեր ձգտում, այնքան ավելի խորն են նրա արմատները մխրճվում հողի մեջ` դեպի վար` խավարի ու չարության խորքերը:
• Սիրո մեջ միշտ առկա է խենթություն, սակայն խենթության մեջ միշտ կա մի փոքր ողջամտություն:
• Ես չեմ կարող հավատալ Աստծուն, ով ուզում է, որ իրեն միշտ գովեն:
• Չեմ հասկանում` ինչու զբաղվել զրպարտությամբ: Եթե ուզում ես որեւէ մեկին վատություն անել, բավական է նրա մասին մի ճշմարտություն ասել:
• Երկու ճանապարհ կա տառապանքից ազատվելու համար` արագ մահ եւ անվերջ սեր:
• Նրանք սառն են ու ջերմություն են փնտրում ալկոհոլի մեջ, նրանք տաքացած են եւ սառնություն են փնտրում սառած ուղեղների մոտ, նրանք` բոլորը, գայթակղված են հասարակական կարծիքով:
• Լինել հանճարեղ, նշանակում է՝ ուղղություն ցույց տալ:
• Ամբոխներում ոչ մի լավ բան չկա, եթե նույնիսկ նրանք վազում են քո հետեւից:
• «Սիրի՛ր մերձավորիդ»` սա առաջին հերթին նշանակում է «մերձավորիդ հանգի՛ստ թող»:
• Երբ մենք հոգնած ենք, մեզ պարուրում են այն գաղափարները, որոնց մենք վաղուց հաղթել ենք:
• Ով գիտի «ինչու» ապրել, նա միշտ ի վիճակի է հաղթահարել յուրաքանչյուր «ինչպես»:
• Ոչ ոք չի կարող քեզ համար կառուցել այն կամուրջը, որով հենց դու կարող ես անցնել կյանքի հոսքը, ոչ ոք, բացի քեզնից:

Թարգմանեց Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ