Ռազմական կործանիչ ինքնաթիռներ են ժամանել

Ռազմական կործանիչ ինքնաթիռներ են ժամանել

Ռուսական երկու Ту-160 ռազմական կործանիչներ են ժամանել Վենեսուելա։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Ինքնաթիռները ամենայն հավանականությամբ Վենեսուելայում զորվարժանքների կմասնակցեն։ Հաղորդվում է, որ վարժանքների մասնակցության համար կժամանի նաեւ ծանրաքաշ ռազմատրանսպորտային Ан-124 «Руслан» ինքնաթիռ եւ Ил-62 հեռավոր թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունն էլ պարզաբանում է, որ թռիչքի որոշակի հատվածներ ռուսական ինքնաթիռներին ուղեկցել են նորվեգական F-18 կործանիչները։