Հրաձգություն Չիկագոյում, կա չորս զոհ

Հրաձգություն Չիկագոյում, կա չորս զոհ

Չորս մարդ է զոհվել եւ չորս մարդ էլ վիրավորվել Չիկագոյում տեղի ունեցած հրաձգության պատճառով։ Ըստ տեղի ոստիկանության, զինված անհայտ անձը հրազենային կրակ է բացել անցորդների վրա։ Երկուսը մահացել են տեղում, իսկ երկուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ վերակենդանացման բաժանմունքում։

Զոհվածներից մեկը 14-ամյա դեռահաս է։ Իրականացվում են հատուկ գործողություններ ուժայինների կողմից՝ հանցագործին հայտնաբերելու եւ վնասազերծելու ուղղությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։