Մանվել Գրիգորյանն իր դրոշի տակ պետք է հանդես գա. ցուցարարները Ադրբեջանի դրոշը դատարանի առաջ գցել են ոտքի տակ (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանն իր դրոշի տակ պետք է հանդես գա. ցուցարարները Ադրբեջանի դրոշը դատարանի առաջ գցել են ոտքի տակ (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով Վերաքննիչ դատարանի դիմաց կրկին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ։

Նրանք իրենց հետ բերել են նաեւ Ադրբեջանի դրոշը, որը գցել են ոտքերի տակ։ Մեզ հետ զրույցում ցուցարարներից Ջիվան Աբրահամյանն ասաց. «Մանվել Գրիգորյանն իր դրոշի առաջ պետք է հանդես գա։ Մանվել Գրիգորյանի դրոշն ա»։

Հարցին՝ եթե չկալանավորվի Գրիգորյանը ի՞նչ գործողություններ են իրականացնելու, ասաց, որ տարբեր մեխանիզմներ կան, որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել։

Նշենք, որ քիչ հետո դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանամ միջոցի վերաբերյալ որոշումը։ Դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի որոշումը՝ գեներալին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։