Ինչպես ջերմաստիճանի բարձրացումը կարող է փոխել մեր մոլորակը
Գիտնականները նախազգուշացնում են, որ մեր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը կարող է անդառնալի ծանր հետեւանքներ ունենալ։ Համաձայն նորագույն հետազոտությունների, մեր մոլորակը կանգնած է լրջագույն կլիմայական փոփոխությունների շեմին։
Գլոբալ ջերմաստիճանի նույնիսկ աննշան բարձրացումը կարող է գործարկել այսպես ասած՝ դոմինոյի էֆեկտը, որը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների մեր մոլորակի ողջ էկոհամակարգի համար։ Մասնավորապես, ջերմաստիճանի բարձրացումը կարող է ծանր ազդեցություն ունենալ մոլորակային համակարգի հիմնական բաղադրիչների վրա, որոնք են՝ Ատլանտյան հոսանքը, Ամազոնի տրոպիկական անտառները, Արկտիկայի եւ Անտարկտիկայի սառցադաշտերը։ Այդ ռեգիոններում փոփոխությունները կարող են շրջադարձային լինեն ողջ մոլորակում կլիմայի զարգացման համար։
Գիտնականները ընդգծում են, որ ներկայիս կլիմայական միտումների պահպանումը կարող է շատ ծանր հետեւանքների բերել եւ կոչ են անում ձեռնարկել շուտափույթ կտրուկ միջոցներ, ինչպես օրինակ ջերմոցային գազերի զրոյական արտանետումների քաղաքականությանը միանալն է։
Կարծիքներ