Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ փորձագետ կարող է լինել․ զոհվածի մայր

Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ փորձագետ կարող է լինել․ զոհվածի մայր

Խաղաղ պայմաններում զոհաված 5 զինծառայողների մայրերը այսօր ԱԺ-ում հանդիպել են փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ։ Մեզ հետ զրույցում 2010 թվականին զոհված հետախույզ Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը ասաց, որ ԱԺ էին գնացել որդու սպանության գործը բացահայտելու պահանջով․

«2010 թվականի դեկտեմբերի 17-ին իմ էրեխուն սպանած բերել են, ես հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի մոտ եղել եմ, ինքը սպանված 5 զինվորիների ծնողներին հանդիպել է։ Իմ տղայի գործը կարճված է եղել։ Իմ առաջին հարցը եղել, որ ես տարիներ շարունակ փողոցներում թափառում եմ, ուզում եմ, որ իմ Արթուր գործը կարճումից հանեն, ասաց՝ եղավ, տիկին Ղազարյան։ Իմ տղայի գործով քննություն է գնում։ Ինձ փոխհատուցում պետք չի, ինձ պետք է իմ Արթուր Ղազարյանի գործը բացահայտվի, սպանողները պատիժները կրեն։ Ես հետախույզ զինվորի ծնող եմ, որ իմ տղայի սև բերետը բերեցին տուն»,- ասաց Իրինա Ղազարյանը։

Իրինա Ղազարյանն ասաց, որ Լենա Նազարյանի հետ բանակցել են Փաշինյանի հետ ևս մեկ հանդիպում կազմակերպելու հարցով, սակայն այս անգամ առավել ընդլայնված կազմով․

« Այսօր, ես, Նանա Մուրադյանը, Գոհար Սարգսյանը, Հովսեփի կինը՝ Հերիքնազը, մեկ էլ Արմինեն՝ հինգ պայքարող մամաները։ Եղել ենք Լենա Նազարյանի մոտ, ևս մեկ անգամ պահանջել ենք բոլորից մեր 5 սպանված զինվորների գործերը պետք է վերանայեն, պետք է բացեն։ Ոչ թե այնքան որ Նիկոլ Փաշինյանը ասել է։ Քննչականը սուտ է անում, դատախազությունը սուտ է անում, ոչ մեկին ձեռք չի տալիս սպանված զինվորի գործերը բացահայտելը։ Լենա Նազարյանը ասաց, որ, այո, ես ձեզ լսեցի, բայց․․․։ Մենք ասացինք, որ ուզում ենք Նիկոլ Փաշինյանի հետ ևս մեկ անգամ հանդպել, գուցե իրեն ճիշտը չեն տեղեկացնում, որ քննչական կոմիտեին էլ հրավիրեն, ընդհանուր՝ դատախազով, քննիչներով, որ այս հարցի շուրջ նստեն։ Իրենք անում են մի բան, ցույց են տալիս մեկ ուրիշ բան։ Ես անցած հինգշաբթի օրը Նաիրի Սարգսյանին տեղեկանք եմ տվել, որ իմ փաստաբան Արայիկ Պաիկյանը ամեն ինչ այնտեղ գրել է, որ ես անձամբ հանդիպում եմ պահանջում, և ինձ հետ մյուս 4 ծնողները ։ Ինչո՞ւ Քննչական կոմիտեն, դատախազ Արթուր Դավթյանը չեն ուզում մատը մատին տալ, կամ Բադալյան յուրան, որ էսօր, իբր, տարել են թոշակի, կամ Տեր-Սահակյանը, որ էսօր իբրև փորձագետ է։ Ազգային ժողովի Անդրանիկ Քոչարյանը փորձագետ է, նա ի՞նչ փորձագետ կարող է լինել, եթե նախկինում ռազմական ոստիկանության պետն է եղել, գանցել է թոշակի հիմա եկել փորձագետ է դառել»։