Քաղաքապետ է ձերբակալվել

Քաղաքապետ է ձերբակալվել

Ձերբակալվել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը։ Ձերբակալությունն իրականացվել է Լատվիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի կողմից։ Այս մասին հայտնում է Ռիգայի քաղաքային դումայի նախկին պատգամավոր Ռուսլան Պանկրատովն իր ֆեյսբուքյան գրառումով։ Ըստ հրապարակման, ներկայումս Ուշակովը քննչական մեկուսարանում է։ Քննարկվում է նրան նախնական կալանքի վերցնելու հարցը։ Թե ինչ մեղադրանքով է իրականացվել ձերբակալությունը, հայտնի չէ։