Դեսպանն արդեն մեկնել է իր աշխատավայր՝ Վաշինգտոն

Դեսպանն արդեն մեկնել է իր աշխատավայր՝ Վաշինգտոն

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն արդեն վերադարձել է Վաշինգտոն՝ իր աշխատավայր եւ սկսել ակտիվ աշխատանքներ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Պետդեպարտամենտի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ «Россия-24» -ի հետ զրույցում։ «Մեր դեսպանն արդեն անցել է աշխատանքի։ Սրանք ոչ թե սովորական խոսքեր են, այլ պրակտիկ աշխատանքներ՝ Պետդեպարտամենտի հետ։ Արդեն սկսվել են ակտիվ շփումները»,- ասել է Զախարովան։ Հիշեցնենք, որ դեսպան Անտոնովը հետ էր կանչվել Մոսկվա՝ խորհրդակցությունների համար, այս տարվա մարտին՝ ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի նախագահի հասցեին արված կոշտ արտահայտություններից հետո։