Բաքվում կոտրած ոտքով տղամարդը սպառնում է 17-րդ հարկից նետվել

Բաքվում կոտրած ոտքով տղամարդը սպառնում է 17-րդ հարկից նետվել

Բաքվի «Միրվարի պարկ» կոչվող էլիտար թաղամասում տղամարդը, ում ոտքը կոտրված է, բարձրացել էր շենքի պատշգամբի քիվին, ու դիմելով բնակելի համալիրի կառավարիչներին, մեղադրում է նրանց՝ իրեն ինքնասպանության փորձի հասցնելու մեջ։ Բնակիչը դժգոհ է նրանից, որ իր մեքենայի մուտքը բնակելի համալիրի կայանատեղի չեն թույլատրել։ Շենքին են մոտեցել «Շտապ օգնության» և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն՝ չդիմել այդ քայլին։ Այս մասին հաղորդել է ադրբեջանական Haqin.az-ը։

Մանրամասն՝ տեսանյութում․