Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից կրկին չեն տեղափոխել դատարան

Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից կրկին չեն տեղափոխել դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօր կրկին չի տեղափոխվել դատարան՝ մասնակցելու իր եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործով դատական նիստին։

«Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է Գրիգորյանը, դիմում է ներկայացրել դատարան, ըստ որի՝ ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նաեւ ասաց, որ եւս մեկ դիմում են ստացել, որտեղ նշված է, որ դատարանը թույլ տա Կարապետյանին լիազորագիր տալ, որպեսզի նա ներկայանա վարչական, վճռաբեկ դատարաններ՝ իր անունից։

Դատավորը նաեւ նշեց, որ դատական նիստը տեղի չի ունենա, քանի որ ամբաստանյալը ներկա չէ։ Այն ենթակա է հետաձգման։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 2016թ.- ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու համար։ 

Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը, որն այսօր նույնպես ներկա է դատական նիստին, մեղադրվում է Մանվել Գրիգորյանի որդու՝ Ա․ Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող տներից մեկում պահելու համար։