Ղրղզա-տաջիկական սահմանին բախումներ են տեղի ունեցել․ կան զոհեր 

Ղրղզա-տաջիկական սահմանին բախումներ են տեղի ունեցել․ կան զոհեր 

Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն տեղեկացրել է, որ տաջիկա-ղրղզական սահմանին երեկ տեղի ունեցած զինված բախման ընթացքում զոհվել է երկու անձ, կան տասնյակ վիրավորներ։ Զոհվածներից մեկը սահմանամերձ գյուղի բնակիչ է։ Նա զոհվել է ղրղզական զինվորականների կողմից իր բակ ականանետով արձակված ականից։

Մյուս զոհվածը այն շտապ օգնության մեքենայի վարորդն է, որը տեղի բնակիչներին է փրկել ղրղզական զինվորականների կողմից բացված ականանետային կրակից։ Տաջիկական կողմը ունի նաեւ տասը վիրավոր, որոնցից վեցը զինվորականներ են, չորսը՝ խաղաղ բնակիչներ։ Ներկայումս տաջիկական եւ ղրղզական կողմերը ուսումնասիրում են սահմանային կոնֆլիկտի պատճառները։ Տեղի է ունեցել երկու կողմի կոմպետենտ մարմինների ներկայացուցիչների հանդիպում՝ Սոգդիանայի մարզի Իսֆար քաղաքում։