Ռուսական բանակը շարունակում է տարածքներ գրավել Ուկրաինայում
Ուկրաինական զորքերի գլխավոր շտաբը հայտարարել է Կուպյանսկի և Սեվերսկի ուղղություններում լարված իրավիճակի մասին։ Այդ մասին ասվում է շտաբի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Ժելանոե և Օրլովկա բնակավայրերը, հայտնում է DeepState մոնիտորինգի նախագիծը։
«Հակառակորդը գրավել է Ժելանոյեն, Օրլովկան, ինչպես նաև առաջխաղացում է ունեցել ևս մի քանի բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ