Տրանսպորտում տեղ չկա, ուշ-ուշ է գալիս․ աշակերտուհին՝ Ավինյանին

Տրանսպորտում տեղ չկա, ուշ-ուշ է գալիս․ աշակերտուհին՝ Ավինյանին

Այսօր՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը, Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ձևաչափով միջոցառում է մեկնարկել։ Երևանի ավագանու անդամների համար նախատեսված տեղերը զբաղեցրել են երեխաները՝ Երևանի տարբեր դպրոցներից։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ես Էլիզա Մինասյանն եմ, թիվ 134 հիմնական դպրոցից։ Որքան էլ այդ ավտոբուսները բերվում են, սակայն նրանք չեն շարժվում ըստ ժամանակացույցի։ Առավոտյան ժամերին նամանավանդ պարզապես անհնար է դասի գնալը, քանի որ գալիս են քիչ ու միմյանցից շատ հեռու ժամանակներում։ Եթե ավտոբուս նստել հաջողվում էլ է, ապա նստելու տեղ չի լինում»,- ասաց աշակերտուհիներից մեկը։

«Ես հույս ունեմ, որ հիմա մեզ լսում են տրանսպորտի վարչության պետը, «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։ Այս մտահոգությունները հենց իրենց առաջնային խնդիրներն են, որոնք որ պիտի լուծեն։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք դեռ ունեք ավտոբուսներ, որոնք դեռևս գիծ չեն մտել»,- արձագանքեց Ավինյանը։