Ադրբեջական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է

Երրորդ ամիսն է սկսում, որ մեր առաջարկին որևէ արձագանք չկա: Ադրբեջական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է, որի մասին զրուցում ենք նաև միջազգային գործընկերների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Լավ կլինի Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը: Միգուցե դա կապ ունի Ադրեբեջանի ու ՌԴ-ի միջև սրված իրավիճակով: Որևիցե իրադարձություն տարածաշրջանում տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների միջամտությունների փորձերի ու կարծում եմ՝ Ադրբեջանի ու ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում ու խաղացել վերջին ժամանակներում»,- ասել է նա:
Կարծիքներ