ՈւԵՖԱ-ի հանձնակատարը լավ ա «Հրազդանը» չի տեսել, թե չէ ուշագնաց էր լինելու

ՈւԵՖԱ-ի հանձնակատարը լավ ա «Հրազդանը» չի տեսել, թե չէ ուշագնաց էր լինելու

Այսօր՝ սեպտերմբերի 8-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

ՈՒԵՖԱ-ի հանձնակատարը «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտի որակը ստուգելուց հետո զարմանք է ապրել, ինչպես տեղեկացնում է  «Փյունիկի» տեխնիկական տնօրեն Արտուշ Մկրտչյանը: «ՈՒԵՖԱ-ի հանձնակատարը, երեկ ստուգելով «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտի որակը, մի փոքր ցնցվեց ու այն անվանեց լավագույններից մեկը Եվրոպայում»,- գրել է Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում:

«ՈՒԵՖԱ-ի հանձնակատարը լավ ա «Հրազդանը» չի տեսել, թե չէ ուշագնաց էր լինելու»,- համացանցում կատակում են հայ ֆուտբոլասերները՝ նկատի ունենալով «Հրազդան» ստադիոնի ներկայիս անմխիթար վիճակը։ Եվ իրոք, այսօր մարզադաշտը լքված է ու անմխիթար վիճակով ցավ է պատճառում ոչ միայն ֆուտբոլասերներին, այլև բարձրաճաշակ ճարտարապետությունը գնահատողներին։

Այսօր «Հրազդանում» ֆուտբոլ դիտում են, բայց միայն ստադիոնի էկրաններից, երբ հավաքականը արտագնա հանդիպումներ է անցկացնում, իսկ ստադիոնի խոտածածկը այսօր ավելի շատ կարտոֆիլի դաշտ է հիշեցնում։