Նոտր Դամի հրապարակը բացվել է այցելուների համար

Նոտր Դամի  հրապարակը բացվել է այցելուների համար

Փարիզի Աստվածամոր տաճարի դիմաց գտնվող հրապարակը, որն ավելի քան մեկ տարի փակ էր տաճարը մասամբ փլուզած հրդեհից հետո, մայիսի 31-ին կրկին բացվել է այցելուների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փարիզցիների և քաղաքի այցելուների մուտքը հրապարակ խոչընդոտող հիմնական պատճառը հրդեհից հետո օդի կապարով աղտոտումն էր: Մայր տաճարի և հարակից տների տարածքում կապարի խտության մակարդակը երբեմն մի քանի անգամ գերազանցում էր թույլատրելի ցուցանիշները: Դա պահանջում էր բազմաստիճան մաքրում, որի ընթացքում, մասնավորապես, մշակվել են նստարանները, լապտերները և հողը:

Սա մեծ ուրախություն է բոլորիս համար: Նոտր Դամը մեր խորհրդանիշն է: Իսկ հիմա մեզ իսկապես լավ նորություններ են պետք»,- ասել է փարիզցիներից մեկը «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հրապարակի բացման առիթով տաճար են ժամանել Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Էն Հիդալգոն, երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը և Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օփեթին: Երկրում շարունակվող կորոնավիրուսային համաճարակի պատճառով բոլորը եղել են դիմակներով: