Թրամփի առաջին հրամանները «քաոս են ստեղծել» կառավարությունում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հրամանագրերը՝ կապված ամերիկյան կառավարության աշխատանքի հետ, «քաոս առաջացրին» և մասամբ կաթվածահար արեցին մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրները։
Նոր նախագահի երդմնակալությանը հաջորդող ժամանակաշրջանը սովորաբար բնութագրվում է «որոշակի խանգարումներով», սակայն այս անգամ «քաոսը ծայրահեղ էր՝ նախորդ և նոր վարչակազմերի միջև օրակարգերի մեծ տարբերությունների պատճառով», նշել են են աղբյուրները: Պնդում են նաև՝ քանի որ կառավարությունը վերակառուցում է իր աշխատանքը, «նույնիսկ սովորական գործողությունները դանդաղում են»։
Հրատարակությունը գրում է, որ առողջապահական և սոցիալական այլ խնդիրներով զբաղվող ծառայությունները ստիպված են եղել դադարեցնել բոլոր արտաքին հաղորդակցությունները մինչև հետագա ծանուցում, այդ թվում՝ պաշտոնական գործուղումների չեղարկում։
Տրանսպորտի նախարարությունը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել ճանապարհային նախագծի համակարգչային համակարգի գործունեությունը։
Մեկ այլ խնդիր, նշում է WSJ-ն, տարբեր պետական կառույցների միջև միջոցների բաշխման հետ կապված շփոթությունն է, որի ընթացակարգը հաստատվել է Բայդենի նախագահության ժամանակ։ Այդ պատճառով առանձին հաստատություններ մասամբ կասեցնում են իրենց որոշ գործառույթների կատարումը։
Կարծիքներ