Պարոն վարչապետ, քոմենթները նայու՞մ եք․․․

 Պարոն վարչապետ,  քոմենթները նայու՞մ եք․․․

 

Ամուլսարի հետ կապված դժվար է լինելու։ Մարդիկ կարծեք թե հասկացել են, որ թեման շեղելու համար բազմաթիվ հնարքներ են օգտագործվելու՝ ընդհուպ մինչև Սերժ Սարգսյանի ձերբակալություն։ Հասկացել ու կենտրոնացել են բուն օրակարգային թեմայի՝ Ամուլսարի պաշտպանության վրա։ Վարչապետի այս գրառումը ևս վկայում է, որ մարդկանց այլ թեմա հետաքրքիր չէ։ Բոլորի խնդիրը մեկն է՝ Ամուլսարը։ Նիկոլ Փաշինյանի գրառումը և արձագանքները․ 

 

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Դավիթ Անանյանի հոդվածը՝ մեր հարկային հավաքագրումների ցուցանիշները կասկածի տակ դնողների վերաբերյալ: Արձանագրենք ուրեմն, որ 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ:

Ինչպիսին կլինի արդյունքը տարվա կտրվածքով, կարձանագրենք տարվա վերջում:)

David Sarkissian Ամուլսար և Վե՜րջ
Ամուլսար և Վե՜րջ
Ամուլսար և Վե՜րջ
Ամուլսար և Վե՜րջ
Ամուլսար և Վե՜րջ

Արեւանի Նաջարյան Ամուլսարը սար է մնալու, չփորձվեք ձեռք տալ մեր լեռներին, մի չարաշահեք ժողովրդի վստահությունը։

Ագապի Սուրենի Եգանյան Ամուլսարը սար է մնալու,Աստված օգնական ազգիս ու երկրիս......հայեր միացեք Ամուլսարը հանք դարձնելով դանդաղ ցեղասպանում են մեզ մեր բնօրրանում:

Vanoui Shirinian Պարոն Փաշինյան հասկանում ենք, որ ձեր համար շատ դժվար է որոշում կայացնելը Ամուլսարի ճակատագրի հարցում, սակայն ավելի դժվար է լինելու երբ` ժՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱՌՆԱ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Վահե Մկրտչյան Ամուլսարի ջրերի թունավորման ռիսկերով ' մենք ոչնչանալու ենք և մեր բնակավայրերը ոչնչանալու են' Դարբ, Որոտան, Սեվան և հարակից բնակավայրերը այդ ջրերից սնուցվող' այս հարցը պետք է լուծեիք ի շահս ազգայինի և որը Դուք չարեցիք...

 

Babayan Vardan Չեք կարծում, որ նման կարևոր հարցերը լղոզվում են Ամուլսարի ֆոնի տակ։ Ժողովրդին չեք շեղի, մեզ հիմա մի բան է հետաքրքրում։ Պահանջում ենք մեր բնությունը չաղտոտեք, ետ տվեք մեզ մեր երկրում առողջ ապրելու իրավունքը

Viktoria Hovhannisyan պոպուլիստ սուտի փիարշիկ թեմա ցրող ․․․․․․․ Փաշինյան, ոնց եմ ես քեզանից զզվում

 

Անի Միքայելյան Պարոն վարչապետ, դուրս եկեք թմբիրից։ Պահպանեք մեր երկիրը։  saveamulsar

 

Օգտատերերից մեկը,  գրառումները կարդալով, զարմանքով հարցնում է․

 

Գարեգին Սարգսյան Պարոն վարչապետ,  քոմենթները նայու՞մ եք։Կարողա՞ Ձեզ մի բան ներարկել են...

Ուզում է ասել՝ թեման մեկն է, մարդկանց այլ թեմա հետաքրքիր չի։

 

․․․Դժվար է լինելու։