«Ժամանակ». Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է հին, վարկաբեկված կադրերին հետ բերել

«Ժամանակ». Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է հին, վարկաբեկված կադրերին հետ բերել

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ ինքը այդպես էլ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է իր ծանոթներին, ընկերներին, նախկին վարկաբեկված կադրերին վերադարձնել համակարգ:

Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա համակարգ է վերադարձրել Հայկ Ավագյանին, որը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի  ժամանակ եղել է Մաքսանենգության բաժանմունքի պետ:Նա նաեւ բարեկամական կապեր ունի Կառլոս Պետրոսյանի հետ եւ Էդուարդ Մարտիրոսյանի ընկերն է:


Հայկ Ավագյանը ժամանակին՝ 2002-2003 թվականներին ռեկետ անելու համար գործից հեռացվել էր:

Ընդ որում, իր պաշտոնավարման ժամանակ այն աստիճան էր վարկաբեկվել, որ հեռացվելուց հետո այդպես էլ պետական որեւէ համակարգում աշխատանքի չընդունվեց:

Բայց այսօր, պարզվում է՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Ավագյանի գործը նշանակման փուլում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում