Նախատեսվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Նախատեսվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Նպատակը, բնականաբար, այս օրերին Արցախում ընթացող պատերազմի առնչությամբ հանդիպում-քննարկումներ ունենալն է։ Արմեն Սարգսյանն այս պահի դրությամբ արդեն հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Երկու հանդիպումների ընացքում էլ Արմեն Սարգսյանը շեշտել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, դրա առաջացրած ծանր հետևանքների այդ ամենում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության մասին։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այսօր երեկոյան նախատեսվում է նաև Արմեն Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Օրակարգը նույնն է՝ երկու երկրների նախագահները կքննարկեն Ադրբվեջանի սանձազերծած ագրեսիայի և դրանում Թուրքիայի ներգրավվածությանն առնչվող հարցերը։