ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի․ այսօր մեկնարկում են դատավարական լսումները

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի․ այսօր մեկնարկում են դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր՝ հունվարի 30-ին մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

Փաստաթղթերի համաձայն՝ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։

Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․

1․ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

2․ Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Նշվում է, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները նախանշված են՝ Երևանի ժամանակով 13:00-15:00 19:00-21:00։ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները տեղի կունենան վաղը՝ հունվարի 31-ին՝ վերոնշյալ ժամերին։