Ինչու է պետք պատվաստվել սեզոնային գրիպի դեմ
Գրիպի դեմ պատվաստումը հարկավոր է ստանալ յուրաքանչյուր տարի, քանի որ գրիպի վիրուսներն անընդհատ փոփոխվում են, և, հետևաբար, գրիպի դեմ պատվաստանյութը յուրաքանչյուր սեզոն թարմացվում է՝ տվյալ սեզոնի ընթացքում շրջանառող վիրուսի տեսակին համապատասխան։ Պատշաճ պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի ստանալ պատվաստում։
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստումը նվազեցնում է սեզոնային գրիպի հետևանքով հոսպիտալացման, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հոսպիտալացման հավանականությունը։
Բացի այդ, այն կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով մահվան դեպքերը։
Ավելին՝ ուսումնասիրությունները վկայում են, որ նույնիսկ գրիպով հիվանդանալու դեպքում գրիպի դեմ պատվաստման շնորհիվ հիվանդությունը կունենա ավելի թեթև ընթացք, ուստի պատվաստվեը շատ կարևոր է։
Կարծիքներ