Այլ

Հայտնի դերասանի մահվան գործով կա ձերբակալված 

Հայտնի դերասանի մահվան գործով կա ձերբակալված 

Անցյալ տարի հայտնի դերասան Մեթյու Պերիի մահը շոկային եղավ շատերի համար։ Մահվան պատճառների մասին չխոսվեց։ Ամեն բան պարուրված էր խորհրդավորության քողով։ Սկսվեց հետաքննություն եւ ահա արդեն հայտնի են առաջին արդյունքները։ Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, հայտնի դերասանի մահվան գործի քննությամբ միանգամից հինգ անձի՝ ներառյալ երկու բժշկի, դերասանի անձնական օգնականին, առաջադրվել է մեղադրանք։ Կա նաեւ ձերբակալված։

Պարզվել է, որ բժիշկները միմյանց հետ նամակագրությամբ քննարկել են, թե Պերին, որին նամակագրության մեջ անվանել են «խելագար», դեռ որքան կկարողանա վճարել կետամինի համար, որի հանդեպ հակում է ձեռք բերել կախվածությունից բուժման ընթացքում։ Երբ դերասանը սկսել է որոնել ավելի էժանագին կետամին, այն սկսել է գնել փողոցային վաճառողներից` իր օգնականի միջոցով։ Օգնականը կարողացել է իրականացնել ներարկումներ, թեեւ բժշկական կրթություն չի ունեցել։ Հենց նա էլ վերջին դեղաչափն է ներարկել, որը դարձել է մահվան պատճառ՝ անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image