ՊՍԺ տեղափոխված վրացի ֆուտբոլիստը գոլ է խփել՝ բացելով խաղի հաշիվը

ՊՍԺ տեղափոխված վրացի ֆուտբոլիստը գոլ է խփել՝ բացելով խաղի հաշիվը

Իտալական «Նապոլիից» ֆրանսիական «ՊՍԺ» տեղափոխված Խվիչա Կվարացխելիան նոր ակումբի կազմում «Մոնակոյի» հետ խաղում գոլ է խփել՝ բացելով խաղի հաշիվը։ Կվարացխելիան աչքի է ընկել խաղի 54-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է 4։1 հօգուտ փարիզցիների։

Հանդիպմանը դուբլ է ձեւակերպել Ուսման Դեմբելեն։ Առաջին գոլն է խփել Վիտինյան։ Կվարացխելիան 67-րդ րոպեին փոխարինվել է Գոնսալո Ռամոսով։