Անօրինական միգրացիայի կազմակերպիչներին առաջարկել են ցմահ բանտարկել
Ռուսաստանի Պետական Դումայում ցանկանում են անօրինական միգրացիայի կազմակերպումը դասել հատկապես ծանր հանցագործությունների շարքին եւ դրանում մեղավոր ճանաչվածներին բանտարկել ցմահ ազատազրկմամբ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Բացի այդ, ըստ Վոլոդինի, պատգամավորները նախաձեռնել են մի քանի օրինագծեր եւս, որոնք վերաբերվում են միգրանտներին։ Նա պարզաբանել է, որ պատգամավորները առաջարկում են լրացնել ՌԴ Քրեական օրենսգիրքը՝ օտարերկրացիների կողմից գործված հանցագործությունները ծանրացնող հոդվածներով, եթե այդ օտարերկրացիները անօրինական կերպով են գտնվում ՌԴ տարածքում։ Բացի այդ, առաջարկվում է բռնագրավել անօրինական միգրացիայի կազմակերպիչների ողջ ունեցվածքը։ Վոլոդինը ուշադրության է հրավիրել այն հանգամանքին, որ այս նախագիծը, որը հեղինակել է հիսուն պատգամավոր, արդեն գտնվում է խորհրդարանական շրջանառության մեջ։
Միաժամանակ օտարերկրացիների համար սահմանվելու է պարտադիր կերպով ՌԴ քաղաքացիություն ստանալու նախապայմանը։ Ընդ որում, ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո, օտարերկրացին պետք է պարտադիր կերպով ՌԴ ԶՈՒ-ում կանգնի ռազմական հաշվառման։
Կարծիքներ