Աշխատողներին աշխատանքից ազատած քաղաքապետի նախկին պաշտոնակատարը՝ քաղաքապետի խորհրդական

Աշխատողներին աշխատանքից ազատած  քաղաքապետի նախկին պաշտոնակատարը՝ քաղաքապետի խորհրդական

Ամանորից օրեր առաջ Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն  իր խորհրդականի պաշտոնում   նշանակեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին։ Ի դեպ, նոր քաղաքապետի օրոք խորհրդականի հաստիքը 3-ից դարձել է 4։ Ուշագրավը, սակայն, մինչ Վարդգես Սամսոնյանի քաղաքապետ ընտրվելը Ալբերտ Մարգարյանի՝ զբաղեցրած պաշտոնն էր։ Հենց նա էր վարչապետ Փաշինյանի հրամանով մեկ ամսով  նշանակվել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Պաշտոնավարման երկրորդ օրն իսկ աշխատանքից ազատեց քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների, որոնք նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կադրերն էին ։ Այդ թվում ՝  քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, ֆինանսական բաժնի պետ, համատեղությամբ՝ քաղաքապետի խորհրդական  Լենա Ջիլավյանին, քաղաքապետի քարտուղարուհուն եւ վարորդին։ Այն ժամանակ մեզ հետ զրույցում Ալբերտ Մարգարյանն ասաց, թե հայեցողական պաշտոններ են, օրենքը թույլ է տալիս եւ հանգիստ կարող է ազատվել նրանցից։ Շուրջ 25 տարի Շիրակի մարզպետարանում բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո 65-ամյա Ալբերտ Մարգարյանն այսօր ինքն է հայեցողական պաշտոնի նշանակվել Գյումրու քաղաքապետարանում ։

Ըստ տեղեկությունների, նրան այդ պաշտոնում նշանակելը եղել է իշխող կուսակցության՝ ՔՊ-ի պահանջը։ Եւ քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի  թիմի եւ իշխող կուսակցության միջև փոխըմբռնման մթնոլորտ է, երկու կողմն էլ կադրերի հարցում զիջում են միմյանց։

 Նշենք, որ Վարդգես Սամսոնյանի  ընտրվելուց հետո Մարգարյանի կողմից ազատված աշխատողների աշխատանքը նույնպես վերականգնվել է։

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Բալասանյանի կադրերից շատերն այս օրերին պատրաստվում են լքել քաղաքապետարանը, հավանաբար նոր աշխատանքի տեղավորվելու կամ համայնքապետարանից մեկընդմիշտ հեռանալու նպատակով; Ավելի ուշ կանդրադառնանք Գյումրու քաղաքապետարանի կադրային փոփոխություններին։