Դա մեր պարտականությունն է`ապահովել նման հարգանքը ձեր նկատմամբ. Վ. Վարդանյանը`դատավորների մասին (տեսանյութ)

Դա մեր պարտականությունն է`ապահովել նման հարգանքը ձեր նկատմամբ. Վ. Վարդանյանը`դատավորների մասին (տեսանյութ)

Խորհրդարանում այս պահին ընթանում է ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթի շուրջ քննարկում: Այստեղ է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, իրավապահ և դատական համակարգի այլ ներկայացուցիչներ: 

Բացման խոսքով ելույթ ունեցավ քննարկումը վարող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա, խոսելով դատական համակարգի և դատավորների անկախության մասին, նկատեց, որ դատական համակարգի ներկայացուցիչները պետք է նստեն առաջին շարքում և, առհասարակ, պետք է հասարակական հիերարխիայում զբաղեցնեն առաջին շարքերը:

«Նրանք պետք է արժանանան ամենալայն վստահության և հարգանքի հասարակության ցանկացած ներկայացուցչի կողմից: Դա մեր պարտականությունն է` ապահովել նման հարգանքը ձեր նկատմամբ»,-ասաց Վարդանյանը:

Մանրամասն`տեսանյութում։