Սպառողների համար գազը չի թանկանա․ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ (տեսանյութ)

Սպառողների համար գազը չի թանկանա․ Փաշինյանը խոսել է Պուտինի հետ (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքի էջում «լայվ» է մտել՝ հայտնելով, որ սպառողների համար գազը չի թանկանա։ Նա նշեց, որ տեղյակ է այս հարցի շուրջ վերջն օրերին մամուլում ընթացող բուռն քննարկումներից, և որ ինքը երեկ երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո եկել են լուծման, որ առնվազն տեսանելի ապագայում սպառողների համար գազի գինը չի թանկանա։ Ինչ վերաբերում է իր և Պուտինի հետ հեռախոսազրույցին, Փաշինյանն ասաց, որ այդ հեռախոսազրույցների թեման եղել է բացառապես Հայաստանին մատակարարվող գազի գինը։