Դատարանը մերժել է Պիկեի բողոքը․ ֆուտբոլիստը կտուգանվի

Դատարանը մերժել է Պիկեի բողոքը․ ֆուտբոլիստը կտուգանվի

Ինչպես փոխանցում է TASS-ը, Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի»  պաշտպան Ժերար Պիկեն   2008-2010թթ․  հարկային վճարումներում թույլ տված խախտումների համար ստիպված  է վճարել 2,1 մլն եվրո։ 

Նշենք, որ  վարչատնտեսական դատարանի որոշման դեմ ֆուտբոլիստը բողոք էր ներկայացրել, սակայն, ինչպես հայտնի է դարձել, այն մերժվել է։