Ես ու Հայկը միասին մարիխուանա ենք օգտագործել. Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժող

Ես ու Հայկը միասին մարիխուանա ենք օգտագործել. Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժող

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին դատախազի միջնորդությամբ հրապարակվեցին տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանի նախաքաննական ցուցմունքները։ Դատախազի պնդմամբ, այսօր տված ցուցմունքներում և նախաքննական ցուցմունքներում առկա են էական հակասություններ, մասնավորապես՝ կրակելուց Հայկ Սարգսյանի դիրքի, թմրանյութերի դրվագների հետ կապված։

Մասնավորապես Դավիթ Սիմոնյանն ասել էր, որ ինքն ու Հայկ Սարգսյանը միասին օգտագործել են «մարիխուանա» տեսակի թմրադեղ, տվողին նա չի հիշել։ Տուժողի նախաքննական ցուցմունքում նշվում է, որ Հայկ Սարգսյանը թմրադեղ օգտագործելուց հետո քնել է, իսկ արթնանալիս տեսել է, որ ինքն ու մեկ այլ անձ վիճում են մարիխուանայի համար, սպառնացել և կրակել իր վրա։

Այսօր, մինչդեռ, տուժողը դատարանում ասաց, որ իր առաջ Հայկ Սարգսյանը թմրանյութեր չի օգտագործել։ Տուժողի նախաքննական ցուցմունքում գրել էր նաև, որ հիվանդանոց տեղափոխելուց հետո, տուժողը պատմել է, որ Հայկ և Նարեկ Սարգսյաններն իրեն սպառնացել են, որ եթե Հայկի անունը տա՝ կսպանեն իրեն․ «Այդ սպառնալիքների ազդեցության տակ ես ցուցմունք տվեցի այլ մարդու դեմ՝ Արթուր Ղևոնդյանի»։

Ի դեպ, այսօր դատարանում Դավիթ Սիմոնյանն ասաց, որ ինքը չի պահանջել, որ Հայկ Սարգսյանի եղբորը՝ Նարեկ Սարգսյանին ևս պատասխանատվության ենթարկեն, մինչդեռ նախաքաննական ցուցմունքում նա հակառակն էր գրել։