Կորոնավիրուսի նոր շտամմ է հայտնաբերվել

Կորոնավիրուսի նոր շտամմ է հայտնաբերվել

Անգլիայի հանրային առողջապահության գործակալության մասնագետները կորոնավիրուսի նոր շտամմ են հայտնաբերել բրիտանացիների մոտ։ Այս մասին գրում է Mirror-ը։ Այն կոչվում է B.1.621։ Նոր շտամմով այս պահին վարակված կա 16 պացիենտ։ Մեծ մասը պացիենտների արտասահմանյան ուղեւորություն կատարածներ են եղել։ Ներկայումս իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որպեսզի պարզվեն նոր շտամմի վարքագիծը եւ մուտացիայի ազդեցությունը ընդհանուր վիրուսի վրա։ Դեռ հայտնի չէ, թե այն ինչպես է ազդում պատվաստանյութի վրա։ Նշենք, որ այս պահին ամենատարածվածը հնդկական շտամմն է, որը ամենից մրցունակն է եւ տիրապետող է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր՝ ավելի մրցունակ շտամմ չի առաջացել։