Հայաստանում 45-50 տարեկան կանայք են ենթարկվում սեռական և ֆիզիկական բռնության

Հայաստանում 45-50 տարեկան կանայք են ենթարկվում սեռական և ֆիզիկական բռնության

«Բացման խոսքի փոխարեն մի քանի փաստեր եմ բերել ձեզ համար: Գենդերային բռնությունն այնպիսի երևույթ չէ, որի դեմ կարող ենք պայքարել միայն ոստիկանությամբ: Հասարակությունը պետք է ջանքեր գործադրի այս երևույթը կանխելու դեմ: 2021 թվականին կանանց շրջանում մի որակական հարցում է իրականացվել, որի արդյունքում հարցմանը մասնակցող կանանց ավելի քան 10 տոկոսը խոսել է սեռական և ֆիզիկական բռնության առկայության մասին, 32 տոկոսը խոսել է հոգեբանական բռնության մասին: Հարցումը ցույց է տվել, որ հատկապես 45-50 տարեկան կանայք են ենթարկվում սեռական և ֆիզիկական բռնության: Հայաստանում կանանց 45 տոկոսը ենթարկվում է սեռական բռնության»,- այսօր «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, հավելելով, որ հատկապես անաշխատունակ տղամարդիկ են կանանց ենթարկում բռնության: